Վեց մարդ է զոհվել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Չիկագոյի հեղինակավոր արվարձանում Հայլենդ զբոսայգում տեղի ունեցած շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով: Ավելի քան 30 հոգի տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Դեպքի վայրում հայտնաբերվել է հրացան։
Նախնական տվյալներով՝ չարագործը կրակ է բացել տանիքից։ Ոստիկանությունը հայտնել է, որ նա աստիճաններով բարձրացել է խանութի տանիք և սկսել կրակել մարդկանց վրա:
Կասկածյալին հաջողվել է թաքնվել հարձակման վայրից։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը. 22 տարեկան երիտասարդ՝ Ռոբերտ Կրիմո անունով:
Շուտով նրա որոնումներն ավարտվել են հաջողությամբ։ Ոստիկանության աշխատակիցներից մեկը կասկածյալին տեսել է մեքենայում, փորձել կանգնեցնել այն: Կասկածյալը չի ենթարկվել, բայց կարճ հետապնդումից հետո ձերբակալվել է ։
Ոստիկանությունը կարծում է, որ հրաձիգը մենակ էր։ Հարձակման հնարավոր դրդապատճառների մասին դեռ չի հաղորդվում ։