Միջազգային

Նիդերլանդներում երեխա է վարակվել կապիկի ծաղիկով

Նիդերլանդներում երեխա է վարակվել կապիկի ծաղիկով

Նիդերլանդներում առաջին անգամ երեխա է վարակվել կապիկի ծաղիկով: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության ազգային ինստիտուտը:

Նշվում է, որ վարակված երեխան դպրոցական տարիքի է: Գերատեսչությունում պարզում են վարակման աղբյուրը և հայտնել են, որ երեխայի նկատմամբ սեքսուալ բռնության վերաբերյալ կասկածներ չկան: 

Նիդերլանդներում վերջին տեղեկությունների համաձայն՝ կապիկի ծաղիկով վարակվածների ընդհանուր թիվը 352 է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական