Միջազգային

«ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում». Ալիև

«ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին  շնորհավորել է Անկախության օրվա առթիվ: 

«Բարենպաստ պայմաններ են ձևավորվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական առաջընթացի համար: Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև կապերի հաստատման գործում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է «զգալի ներդրում ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնված Բաքվի առաջարկած հինգ սկզբունքների վրա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական