Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին պատկանող ինքնաթիռն ուղևորվել է Թուրքիա։ Այդ մասին հայտնում է KazTAG-ը։ Կիրակի օրը հայտնի է դարձել, որ Նազարբաևին հատկացված Berkut պետական ավիաընկերության Airbus A320 Neo ինքնաթիռը թռել է թուրքական հանրահայտ Բոդրում առողջարանային քաղաք։ Լրագրողները չեն բացառում, որ Ղազախստանի նախկին նախագահն իր ծննդյան օրը կնշի երկրից դուրս։
Սա Նազարբաևի առաջին այցը չէ Թուրքիա։ Մարտի 9-ին նա Էրդողանի հրավերով ժամանել էր Անթալիա։