Միջազգային

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր թվիթերյան էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Իլհամ Ալիևի հետ քննարկել եմ ադրբեջանա-հայկական երկխոսության վերաբերյալ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Ընդգծել եմ, որ ԵՄ-ի համար կարևոր է Հարավային Կովկասի  կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունը։ Մենք կշարունակենք աջակցել հումանիտար, կապի և սահմանային հարցերին, ինչպես նաև ապագա խաղաղության պայմանագիրը», - հայտարարել է Միշելը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական