Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հուլիսի 24-30-ին Կանադա կատարած այցից հետո կցանկանար այցելել Մոսկվա և Կիև։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
«Միգուցե Կանադայից վերադառնալուց հետո կարողանամ մեկնել Ուկրաինա... Առաջին բանը, որ պետք է անել, գնալ Ռուսաստան, որպեսզի փորձեմ ինչ-որ կերպ օգնել, բայց կցանկանայի այցելել երկու մայրաքաղաքներն էլ»,- հավելել է Պապը։