Միջազգային

Զելենսկին խոսել է Լուգանսկի շրջանը կորցնելու ռիսկերի մասին

Զելենսկին խոսել է Լուգանսկի շրջանը կորցնելու ռիսկերի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Լուգանսկի շրջանը կորցնելու ռիսկերի մասին.

«Այնպիսի ռիսկեր կան, որ Լուգանսկի ամբողջ շրջանը օկուպացված կլինի։ Նրանք մեզ համար պարզ են, բայց դուք պետք է հասկանաք, որ իրավիճակը կարող է փոխվել ամեն օր»,- ասել է Ուկրաինայի նախագահը Կիևում Ավստրալիայի վարչապետի հետ հանդիպմանը։

Միևնույն ժամանակ Զելենսկին ասել է, որ «կռիվները շարունակվում են Լիսիչանսկի շրջակայքում»։

Հիշեցնենք, որ այսօր Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ՌԴ Զինված ուժերի ռազմական գործողությունների արդյունքում Լուգանսկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների հետ միասին Լիսիչանսկ քաղաքի և մոտակա մի շարք բնակավայրերի նկատմամբ հաստատվել է լիակատար վերահսկողություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական