Միջազգային

Ուզբեկստանի նախագահը հաստատել է, որ Նուկուսում ցույցերի ժամանակ զոհվածներ կան

Ուզբեկստանի նախագահը հաստատել է, որ Նուկուսում ցույցերի ժամանակ զոհվածներ կան

Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուս քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել են անվտանգության ուժեր և խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

«Ցավոք սրտի, կան զոհեր խաղաղ բնակիչների և իրավապահների շրջանում», - ասել է Միրզիյոևը՝ ելույթ ունենալով պատգամավորների առջև։

Նա չի նշել մահացածների թիվը։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի իշխանությունները հրապարակել են Սահմանադրության նոր տարբերակը, որը բացառում է երկրի ինքնավար հանրապետության՝ Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը և Հանրապետության կազմից դուրս գալու իրավունքը:

Ի նշան բողոքի՝ տարածաշրջանի մայրաքաղաք Նուկուսում և այլ խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական