Միջազգային

Ուկրաինան «Տոչկա-Ու»-ով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանին, կա 3 զոհ. ՌԴ ՊՆ

Ուկրաինան «Տոչկա-Ու»-ով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանին, կա 3 զոհ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ Բելգորոդին և Կուրսկին Ուկրաինայի կողմից հարվածի մասին.

Գիշերը Կիևը «Տոչկա-Ու» հրթիռներով կասետային զինատեսակներով և Տու-143 անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ հարված է հասցրել Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին։

«Կիևի հրթիռային հարձակումը նպատակաուղղված ծրագրված էր իրականացնել Ռուսաստանի քաղաքների խաղաղ բնակչության դեմ: Հակաօդային պաշտպանության համակարգերից ուկրաինական հրթիռների խոցման արդյունքում դրանցից մեկի բեկորներն ընկել են Բելգորոդի բնակելի շենքի վրա»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Գնդակոծության հետևանքով զոհվել է 3 մարդ։ Մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան և մոտ 40 մասնավոր շենք։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական