Միջազգային

Եղիսաբեթ II-ը պետության ղեկավարի պարտականությունների մի մասը փոխանցել է արքայազն Չարլզին

Եղիսաբեթ II-ը պետության ղեկավարի պարտականությունների մի մասը փոխանցել է արքայազն Չարլզին

Եղիսաբեթ 2-րդը պետության ղեկավարի պարտականությունների մի մասը փոխանցում է Ուելսի արքայազն Չարլզին, հայտնում է The Sunday Times-ը։

Այս տարի արքայազն Չարլզը մոր փոխարեն ներկա է գտնվել  միապետի մասնակցությունը պարտադիր պահանջող  մի քանի միջոցառումներին, որոնք եղել են Եղիսաբեթ II-ի գործողությունների ժամանակացույցում։

Լրատվամիջոցը նման եզրակացություն է արել այն բանից հետո, երբ զգալի փոփոխություններ են կատարվել միապետի պաշտոնական պարտականությունների ցանկում, որը հրապարակել է Բուքինգհեմյան պալատը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական