Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
«Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ», - գրել է Մասկը Twitter-ում՝ հրապարակելով լուսանկարը: