Միջազգային

Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ

Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ

Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիին, այս մասին ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում (որը ներառում է 53 անդամ պետություններ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությունը)՝ բռնկման վտանգը բարձր է»,- ասել է նա։

Վույնովիչը նշել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս  ջանքեր գործադրել՝ հայտնաբերելու Կապիկի ծաղիկի նոր դեպքեր և կոնտակտային հետքեր՝ բռնկումը վերահսկելու համար:

Վերջին շրջանում աշխարհի 51 երկրներում հայտնաբերվել է վարակի ավելի քան 5,1 հազար դեպք, մինչդեռ վարակի տարածման ուղիներն ամբողջությամբ պարզ չեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական