Միջազգային

Սթիվ Ջոբսը հետմահու կպարգևատրվի նախագահական մեդալով

Սթիվ Ջոբսը հետմահու կպարգևատրվի նախագահական մեդալով

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը հետմահու կպարգևատրվի «Ազատություն» մեդալով, որը տրվում է քաղաքացիական անձանց՝ ԱՄՆ նախագահի կողմից։

Ջո Բայդենը որոշել է ևս մեկ անգամ ընդգծել Apple-ի հիմնադրի երևակայությունը, ստեղծագործական միտքն ու արտասովոր տեսլականը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ջոբսը փոխել է մարդկային հաղորդակցության ըմբռնումը և անգնահատելի ներդրում է ունեցել համակարգչային, երաժշտական ​​և կինոարդյունաբերության զարգացման գործում։

Մրցանակաբաշխությունը նախատեսված է հուլիսի 7-ին։ Ջոբսից բացի մեդալ կստանա ևս 16 մարդ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական