Միջազգային

Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք ու այրել այն

Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք ու այրել այն

Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք ու այրել այն։ Նրանք վրդովված են կենսապայմանների կտրուկ վատթարացմամբ, էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներով և պահանջում են երկրում նոր ընտրություններ։

Հարձակման պահին շենքում մարդիկ չեն եղել, քանի որ ուրբաթ օրը Լիբիայում հանգստյան օր է։ Խորհրդարանի շենքի տարածք հնարավոր է եղել ներթափանցել այն ժամանակ, երբ ցուցարարներից մեկը ծանր տեխնիկայի օգնությամբ քանդել է դարպասի մի մասը, այրվել են նաեւ պատգամավորների մեքենաները։
Լիբիայի խորհրդարանն արձագանքել է միջադեպին՝ հայտարարություն տարածելով, թե ճանաչում է «քաղաքացիների խաղաղ ցույցերի իրավունքը», բայց միաժամանակ դատապարտում է օրենսդիր մարմնի «վանդալիզմի և հրկիզման գործողությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական