Լեհաստանն ավարտել է հարևան Բելառուսի հետ սահմանային պատի կառուցումը։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 30-ին, հայտարարել է Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին։ «Այն պատնեշը, որը մենք կանգնեցրել ենք, բաժանում է մեզ Լուկաշենկոյի բռնապետությունից»,- ասել է Կամինսկին։ Արգելապատնեշի բարձրությունը 5,5 մետր է։ Դրա կառուցման վրա ծախսվել է մոտ 350 մլն եվրո։ Երկարությունը 186 կիլոմետր է՝ լեհ-բելառուսական սահմանի երկարության կեսից մի փոքր պակաս։
Լեհաստանի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ Բելառուսի տարածքից ներգաղթյալների հոսքը «ավելի մեծ սցենարի մի մասն էր՝ ողջ տարածաշրջանի, ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ապակայունացման սցենարի։ Դա Ուկրաինայի հետ պատերազմի նախապատրաստությունն էր»,- հավելել է նախարարը։