Համաշխարհային քաղաքակրթությունների Մոսկվայի ինստիտուտը կրում է իր հիմնադիր, ռուս քաղաքական գործիչ և Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու անունը, ով մահացել է 2022 թվականի ապրիլին: Այդ մասին հայտնել է ՌԼԴԿ մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպինը։ Նա նշել է, որ նոր անվանումն, ըստ փաստաթղթերի, հնչում է այսպես՝ Վ.Վ. Ժիրինովսկու անվան Համաշխարհային քաղաքակրթությունների համալսարան։ Կուսակցությունը հավելել է, որ որոշումը կայացվել է հունիսի 30-ին։