Միջազգային

Անգելա Մերկելը Գալուստ Գյուլբենկյան Մարդասիրություն մրցանակի ժյուրիի նախագահ

Անգելա Մերկելը Գալուստ Գյուլբենկյան Մարդասիրություն մրցանակի ժյուրիի նախագահ

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է աշնանը ստանձնել Գալուստ Գյուլբենկյան մարդասիրության համար տրվող մրցանակի ժյուրիի նախագահությունը: Տեղեկատվությունը հաստատել է Մերկելի խոսնակը՝ գերմանական dpa գործակալության հարցին ի պատասխան:

Լրատվականը նշում է, որ 1 միլիոն եվրո պարգևավճար կազմող Մարդասիրության մրցանակը Գյուլբենկյան հիմնադրամը կյանքի է կոչել 2020 թվականին՝ առաջինը պարգևատրելով կլիմայի պահպանության պատանի ակտիվիստ շվեդուհի Գրետա Թունբերգին: 2022 թվականի մրցանակակրի անունը հայտնի կդառնա հուլիսին: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական