Միջազգային

Եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը՝ Գրուշկո-Բայրամով հանդիպման օրակարգում

Եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը՝ Գրուշկո-Բայրամով հանդիպման օրակարգում

Հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Բաքվում հանդիպում է ունեցել տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Հունիսի 30-ին նրան ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

ՌԴ ԱԳՆ կայքի փոխանցմամբ, կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ կապված տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։ 

Երկու կողմերն էլ հաստատել են այս հարցի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու մտադրությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական