Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե հետխորհրդային երկրները, եթե ցանկանում են պահպանել ինքնիշխանությունը, պետք է մերձենան բելառուսա-ռուսական Միութենական պետության հետ։
Նրա խոսքով. «Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցման հարցում, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մենք համոզվեցինք, որ միայն միասնաբար կարելի է դիմակայել գլոբալ մարտահրավերներին»։
Լուկաշենկոն այս հայտարարությունն արել է տեսաուղերձում, որը ցուցադրվել է Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների համաժողովի լիագումար նիստի ժամանակ. «Կասկածողները պետք է հասկանան, որ առանց շուտափույթ միասնության և համախմբման, առանց միջպետական կապերի ամրապնդման ու պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների մենք վաղը կարող է չլինենք»։