Միջազգային

«Արևմուտքն ստիպում է արագացնել Բելառուսի հետ միավորման գործընթացները». Պուտին

«Արևմուտքն ստիպում է արագացնել Բելառուսի հետ միավորման գործընթացները». Պուտին

«Ռուսաստանի և Բելառուսի վրա արևմտյան երկրների ճնշումները խթանում են երկրների միավորման գործընթացները». այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի և Բելառուսի ռեգիոնների IX ֆորումի մասնակիցների առջև։ «Այսպես կոչված հավաքական Արևմուտքի աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշումը մղում է մեզ՝ արագացնել միավորման գործընթացները»,- ասել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ միասին ավելի հեշտ կլինի նվազագույնի հասցնել պատժամիջոցների վնասը, ավելացնել պահանջված ապրանքների արտադրությանը, զարգացնել նոր մեթոդներն ու ընդլայնել համագործակցությունը բարեկամ երկրների հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական