Միջազգային

Թուրքիայում արգելափակվել են «DW»-ի և «Ամերիկայի ձայնի» կայքերը

Թուրքիայում արգելափակվել են «DW»-ի և «Ամերիկայի ձայնի» կայքերը

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) ներկայացուցչի պարզաբանմամբ՝ հունիսի 30-ի հինգշաբթի երեկոյան Թուրքիայում արգելափակվել է Deutsche Welle մեդիա ընկերության կայքը։ Համապատասխան որոշումը կայացրել է Անկարայի դատարանը։ Խոսքը հեռարձակման բոլոր 32 լեզուներով վեբ էջերի մասին է։

Գերմանական լրատվական ընկերությունը մտադիր է դատարանում վիճարկել թուրքական կողմի դիրքորոշումը։ Բացի DW-ից՝ արգելափակվել է նաև «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

Մի քանի ամիս առաջ RTÜK-ը օտարերկրյա հեռարձակողներից պահանջեց դիմել՝ ինտերնետ հեռարձակման լիցենզիա ստանալու համար։ Ըստ DW-ի՝ նման քայլը «թույլ կտա թուրքական կառավարությանը՝ գրաքննել խմբագրական բովանդակությունը, ինչն անընդունելի է»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական