Իսրայելի Կնեսետի (խորհրդարան) արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին։ Օրը հաստատվել է երկրի օրենսդիր ժողովի պատգամավորների կողմից։
Քվեարկությունը կայացել է Իսրայելի խորհրդարանի ինքնալուծարման մասին օրինագծի քննարկման շրջանակում։ Այս փաստաթուղթը հինգշաբթի օրը պետք է անցնի երկրորդ և երրորդ ընթերցմամբ, որից հետո Կնեսետը պաշտոնապես կլուծարվի։
Հունիսի 20-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և ԱԳ նախարար Յաիր Լապիդը պայմանավորվել են ցրել Քնեսետը և կաբինետի ղեկավարի լիազորությունները փոխանցել ԱԳ նախարարին։ Հունիսի 22-ին խորհրդարանը նախնական ընթերցմամբ կողմ քվեարկեց ինքնալուծարման օրինագծին։ Սպասվում էր, որ փաստաթուղթը վերջնականապես կհաստատվի այս շաբաթվա սկզբին, սակայն խորհրդարանում բանավեճը ձգձգվեց մինչև հինգշաբթի։