Միջազգային

Ֆրանսիան ավելացնում է իր ռազմական ներկայությունը Ռումինիայում

Ֆրանսիան ավելացնում է իր ռազմական ներկայությունը Ռումինիայում

Ֆրանսիական բանակը նոր բրիգադ է ուղարկում Ռումինիա՝ ամրապնդելու դաշնակիցների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Մադրիդում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

«Ես հաստատեցի մեր մեր դաշնակիցների անվտանգությունը բարձրացնելու պատրաստակամությունը՝ նոր բրիգադ ուղարկելով Ռումինիա։ Ֆրանսիան որոշել է այդ պարտավորությունը ստանձնել Ռումինիայի նկատմամբ»,- ասել է նա:

Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեվ Ռաուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նշանավորեց Արևելյան Եվրոպայում դաշինքի մշտական ​​բազաների ստեղծման սկիզբը։ Նրա կարծիքով՝ դա պատասխան կլինի «արևելքում իրադարձությունների զարգացմանը, առաջին հերթին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական