Միջազգային

Նախկին դիկտատորի որդին դարձել է նախագահ

Նախկին դիկտատորի որդին դարձել է նախագահ

Ֆիլիպինների նախկին դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսի որդին ընտրվել է երկրի նախագահ։ Հինգշաբթի օրը՝ հունիսի 30-ին, Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերը, նույն ինքը՝ «Բոնգբոնգ» Մարկոսը, երդվել է՝ որպես պետության 17-րդ ղեկավար։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մանիլայի Կերպարվեստի ազգային թանգարանում՝ հարյուրավոր բարձրաստիճան անձանց ներկայությամբ, այդ թվում՝ արտերկրից։

64-ամյա Մարկոս ​​կրտսերը հաղթել էր մայիսի 9-ի ընտրություններում։ Նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Սառա Դուտերտե-Կարպիոն, դարձել է փոխնախագահ և երդվել է հունիսի 9-ին, իսկ պաշտոնն ստանձնել է հունիսի 30-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական