Միջազգային

1,2 միլիարդ դոլար նոր օգնություն Ուկրաինային

1,2 միլիարդ դոլար նոր օգնություն Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 1 մլրդ ֆունտ (1,2 մլրդ դոլար) կհատկացնի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակին։

Օգնության նոր փաթեթը կներառի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պատերազմի նորարարական սարքավորումներ: Փաստաթղթում ասվում է, որ բրիտանական նախաձեռնությունը ոչ միայն կօգնի Կիևին, այլև «կաջակցի Միացյալ Թագավորության զարգացող պաշտպանական արդյունաբերությանը»։

Բրիտանական ընկերությունները Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության պատվեր կստանան 100 մլն ֆունտ ստեռլինգի (120 մլն դոլար) չափով։

Ուկրաինային հատկացվող բրիտանական ռազմական օգնության ընդհանուր ծավալն առայժմ հասել է 2,3 միլիարդ ֆունտի (2,8 միլիարդ դոլար):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական