Միջազգային

Հարավային Կորեան ներկայացրել է գերժամանակակից ռազմական կործանիչ

Հարավային Կորեան ներկայացրել է գերժամանակակից ռազմական կործանիչ

Korea Aerospace Industries (KAI) ընկերությունը հայտարարել է, որ KF-21 Boramae («մարտական բազե») առաջին թռիչքը տեղի կունենա հուլիսի վերջին շաբաթում։ Առաջին թռիչքի նախնական ժամկետը հուլիսի 22-ն է։

KAI-ն հայտնել է, որ ցամաքային փորձարկումների գրեթե 90%-ը և ամբողջ թեստային ծրագրի 50%-ն արդեն ավարտված են։ Կարևոր քայլ էր կործանիչի շարժիչի առաջին գործարկումը, որը տեղի ունեցավ հունիսի 27-ին։ KF-21-ը համալրված է ամերիկյան General Electric ընկերության արտադրության 2 F414 շարժիչներով։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 5,2 միլիարդ դոլար: Հարավային Կորեան մտադիր է KF-21 արտադրել Ինդոնեզիայի մասնակցությամբ, որը խոստացել է իր վրա վերցնել նախագծի արժեքի 20%-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական