Միջազգային

Էրդողանը երկար բանակցություններ է վարել Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարների հետ

Էրդողանը երկար բանակցություններ է վարել Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հայտնել է, որը Էրդողանը Մադրիդում մի քանի ժամ բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ։ Ըստ գրասենյակի՝ Թուրքիան այդ երկու երկրներից «ստացել է այն ամենն, ինչ ուզում էր»։ Հելսինկին և Ստոկհոլմը իրենց հերթին խոստացել են «լիարժեք համագործակցություն»՝ Անկարայի կողմից արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա դաշնակիցների դեմ պայքարում։ Նրանք նաև պայմանավորվել են չեղարկել Թուրքիայի դեմ զենքի էմբարգոն, որը սահմանվել էր 2019 թվականին՝ ի պատասխան Սիրիայում նրա ռազմական միջամտության։

Բացի այդ, ըստ թուրքական կողմի, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որին Էրդողանը մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձի մեջ, այժմ Շվեդիայում և Ֆինլանդիայում կհամարվի ահաբեկչական կազմակերպություն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական