Միջազգային

Խերսոնի մարզը պատրաստվում է «ինքնորոշման հանրաքվեի»

Խերսոնի մարզը պատրաստվում է «ինքնորոշման հանրաքվեի»

Ռուսական «Интерфакс» գործակալությունը  հայտնում է, որ ռուսական զորքերի տիրապետման գոտում գտնվող Ուկրաինայի Խերսոնի մարզում սկսվել են «ինքնորոշման հանրաքվեի» նախապատրաստական ​​աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կողմից նշանակված շրջանի ժամանակավոր վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։

«Մենք պատրաստվում ենք հանրաքվեի: Խերսոնի մարզը որոշում կկայացնի և կմիանա Ռուսաստանին՝ դառնալով լիարժեք սուբյեկտ»,- ասել է Ստրեմուսովը՝ Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Ավելի վաղ նա ասել էր, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2022 թվականի աշնանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական