ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կապիկի ջրծաղիկի տարածման դեմ նախատեսում է սկսել պատվաստանյութի տասնյակ հազարավոր չափաբաժինների բաշխում։ Պատվաստանյութի չափաբաժինները կբաշխվեն ամենաշատ հաստատված դեպքերն ունեցող նահանգներում։
Ծրագրի համաձայն՝ Հավայան կղզիները, Մասաչուսեթսը, Յուտան, Իլինոյսը, Նյու Յորքը, Ռոդ Այլենդը, Կալիֆոռնիան, Կոլորադոն, Ֆլորիդան և Վաշինգտոնը կլինեն պատվաստանյութն ստացող առաջին նահանգները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատկացնել «Junos» պատվաստանյութի 25-30 հզ չափաբաժին, որը միակն է, որը հաստատված է ԱՄՆ դաշնային կարգավորիչների կողմից: