Միջազգային

Թուրքիան կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիան կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։ Մադրիդում կայացած բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել։

Շվեդիան և Ֆինլանդիան պայմանավորվել են լիարժեք համագործակցել Թուրքիայի հետ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում և թուրքական պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման էմբարգոյի վերացման հարցում։

Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան որոշել են ստեղծել ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տեղեկատվության փոխանակման համագործակցության մեխանիզմ։ Թուրքիան կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավորինս լայն մասնակցությանը ԵՄ անվտանգության մեխանիզմներին։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական