Սպիտակ տան պաշտոնյաները գնալով ավելի քիչ են հավատում, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել այն տարածքները, որոնք ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել հակամարտության սկզբից ի վեր: Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդականները սկսել են քննարկել, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չպետք է փոխի իր վերաբերմունքը Կիևի հաղթանակի նկատմամբ և համաձայնի երկրի տարածքը կրճատելու հնարավորության հետ։ Սակայն, ինչպես նշում են աղբյուրները, նման հոռետեսական գնահատականը չի նշանակում, որ Վաշինգտոնը մտադիր է ճնշում գործադրել Կիևի վրա՝ տարածքային զիջումների գնալու համար։