Այսօր տեղի է ունեցել Մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը Աշխաբադում։ Նախատեսված են բանակցություններ Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, Մուխթար Թլեյբերդիի և Ռաշիդ Մերեդովի միջև։
Վաղն արդեն մերձկասպյան երկրների ղեկավարները, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, կհանդիպեն Աշխաբադում։