Միջազգային

Մոլդովայի նախկին նախագահին մեղադրել են 12 միլիոն դոլարի վնաս պատճառելու մեջ

Մոլդովայի նախկին նախագահին մեղադրել են 12 միլիոն դոլարի վնաս պատճառելու մեջ

Մոլդովայի գլխավոր դատախազությունը էլեկտրաէներգիայի ապօրինի գնումների (այսպես կոչված՝ «Էներգոկոմի») գործով նոր մեղադրանք է ներկայացրել նախկին նախագահ Իգոր Դոդոնին։ Այս մասին հայտնում է Մոլդովայի գլխավոր դատախազությունը։ Դոդոնի դեմ մեղադրանքները հիմնված են 2008-2009 թվականներին էկոնոմիկայի և առևտրի նախարարի պաշտոնավարման ընթացքում նրա կատարած գործողությունների վրա։

«Նա մեղադրվում է 2008 թվականի մայիսին հրամանագիր ստորագրելու մեջ, որի հիման վրա «Էներգոկոմի» գործադիր տնօրենը, պայմանագիր կնքելով հունգարական ընկերության հետ, ուռճացված գնով էլեկտրաէներգիա է գնել՝ պետությանը պատճառելով 11,9 մլն դոլարի վնաս»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական