Միջազգային

«ՆԱՏՕ-ն բալթյան երկրներին կպաշտպանի արտաքին սպառնալիքից». Ստոլտենբերգ

«ՆԱՏՕ-ն բալթյան երկրներին կպաշտպանի արտաքին սպառնալիքից». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստացել է անել ամեն հնարավորը՝ բալթյան երկրներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար։ «Մենք չենք կիսում ծրագրերի մանրամասները։ Բայց կարող եմ վստահեցնել, որ մենք կարողացել ենք պաշտպանել Ռուսաստանին սահմանակից երկրները տասնամյակներ շարունակ՝ ճշգրտելով մեր ներկայությունը սպառնալիքների գնահատման լույսի ներքո: Դա արել ենք նախկինում, կանենք հետագայում»,- Financial Times-ին ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում լայնածավալ ու կարրոր որոշումներ կընդունվեն  հավաքական անվտանգության հետագա ամրապնդման համար։ Դրանք արմատապես կբարելավեն դաշինքի պաշտպանությունը արևելքում՝ ներխուժումները զսպելուց անցում կատարելով դաշնակից տարածքների լիարժեք պաշտպանությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական