Միջազգային

Վրաստանը փակել է Վերին Լարսի սահմանը

Վրաստանը փակել է Վերին Լարսի սահմանը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) ճանապարհը վնասվել է։ 

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով բարձրացել է Թերգի գետի մակարդակը, ինչի պատճառով էլ վնասվել է ճանապարհահատվածը։

Դեպարտամենտի փոխանցմամբ՝ նշված հատվածում մինչև համապատասխան միջոցներ ձեռնարկելը արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական