Միջազգային

Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը

Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը

Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Միջոցառումը բացման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է եռակողմ հանդիպման նշանակության մասին, ընդգծել եռակողմ և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը: 

Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ համագործակցության շրջանակում նախատեսվում է ընդլայնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) միջանցքի հնարավորությունները։

«Մենք քննարկեցինք նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել հայկական օկուպացիայից ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո։ Զանգեզուրի միջանցքը հատուկ դեր է խաղում ԵՄ երկրների, Թուրքիայի և Ասիայի ուղղությամբ երթուղու ստեղծման գործում»,- ասել է Բայրամովը։

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Բաքվի համատեղ հռչակագիրը։ Բաքվի հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի ոլորտում պատասխանատու նախարարները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական