Միջազգային

Ռուսաստանը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր

Ռուսաստանը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր

Առաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսին կփոխանցի «Իսկանդեր-Մ» համալիրները, որոնք կարող են կիրառել ինչպես բալիստիկ, այնպես էլ թևավոր հրթիռներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ինչպես պայմանավորվել էինք, մենք առաջիկա մի քանի ամիսներին Բելառուսին «Իսկանդեր-Մ» մարտական հրթիռային համակարգեր կփոխանցենք, որոնք, ինչպես գիտեք, կարող են կիրառվել և՛ բալիստիկ, և՛ թևավոր հրթիռներով, ընդ որում՝ սովորական և միջուկային տարբերակով»,- ասել է Պուտինը։


 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական