ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը:
Ստոլտենբերգը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հրապարակած հաղորդագրության մեջ նշել է, որ հարցն Էրդողանի հետ քննարկել է հեռախոսազրույցի միջոցով: Նա տեղեկացրել է, որ պայմանավորվել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ Բրյուսելում և Մադրիդում: