Միջազգային

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը կայցելի Ադրբեջան

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը կայցելի Ադրբեջան

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հուլիսին կայցելի Ադրբեջան։ Այս մասին Սիմսոնը հայտարարել է Three Seas Initiative բիզնես ֆորումում՝ ելույթ ունենալով «Երեք ծովերի տարածաշրջանում հավասարակշռված և կայուն էներգետիկ հատվածի ստեղծումը» թեմայով։ Նա նշել է, որ ԵՄ էներգետիկ պլատֆորմը դիվերսիֆիկացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է:

«Պլատֆորմը մեզ թույլ կտա ավելի լավ և արդյունավետ օգտագործել գազի այնպիսի ենթակառուցվածքները, ինչպիսիք են հեղուկացված բնական գազի տերմինալները, և աշխատել մատակարար գործընկերների հետ: Ինչ վերաբերում է միջազգային գործընկերների հետ շփումներին, մենք առաջընթաց ենք գրանցել ԱՄՆ-ի և Նորվեգիայի հետ բանակցություններում։ Անցյալ շաբաթ ես Կահիրեում էի, որտեղ ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր Եգիպտոսի և Իսրայելի հետ: Հուլիսին կայցելեմ նաև Ադրբեջան։ Միաժամանակ, ինտենսիվ շփումներ ունենք Կանադայի, Կատարի, Ալժիրի և այլ երկրների հետ»,- ասել է Սիմսոնը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական