Միջազգային

Իսրայելի խորհրդարանը գնում է դեպի արտահերթ ընտրություններ

Իսրայելի խորհրդարանը գնում է դեպի արտահերթ ընտրություններ

Չորեքշաբթի իսրայելցի օրենսդիրները ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու օգտին՝ այն բանից հետո, երբ վարչապետ Նաֆթալի Բենեթն ասաց, որ ութ կուսակցություններից բաղկացած իր կոալիցիան այլևս կենսունակ չէ։

Կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է արագացնել խորհրդարանի արձակումը, սակայն նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած ընդդիմությունը կարող է տապալել գործընթացը՝ փորձելով փոխարինող կառավարություն ձևավորել:

ԱԳ նախարար Յաիր Լապիդը կստանձնի ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնը՝ համաձայն իշխանության բաժանման համաձայնագրի, որը նա կնքել է Բենեթի հետ՝ 2021-ի ընտրություններից հետո, երբ զույգը գաղափարական հակառակորդների դաշինք ստեղծեց՝ Նեթանյահուին հեռացնելու ցանկությամբ:

Նեթանյահուն ողջունել է կոալիցիայի փլուզումը և խոստացել՝ ձևավորել աջակողմյան նոր կառավարություն՝ նոր ընտրություններով կամ առանց նոր ընտրությունների:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական