Միջազգային

Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ մեկ ամիս շուտ

Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ մեկ ամիս շուտ

Թուրքիայի նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են 2023 թվականի հունիսին, կարող են տեղի ունենալ մեկ ամիս շուտ։ Այդ մասին հայտնում է TGRT-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) աղբյուրները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱԶԿ-ն առաջարկում է ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես նախատեսված է գործող օրենսդրությամբ, այլ մայիսի 14-ին՝ վկայակոչելով քվեարկության երկրորդ փուլի հնարավորությունը, որը, ըստ նախնական ժամկետների, տեղի կունենա հուլիսին և կարող է ընթանալ ընտրողների ցածր մասնակցությամբ՝ կապված արձակուրդային սեզոնի հետ: Մյուս կողմից, նշում է հեռուստաալիքը, ծրագրված ընտրությունների ժամկետը համընկնում է բուհական քննությունների հետ, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել մասնակցության և քվեարկության արդյունքների վրա։ Թուրքիայի նախագահի կուսակցությունը դեռ չի մեկնաբանել ընտրությունների հնարավոր հետաձգման մասին տեղեկությունը։ Ավելի վաղ, գործող նախագահը և ԱԶԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընտրությունները տեղի կունենան նախատեսվածի համաձայն՝ 2023 թվականի հունիսի 18-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական