Միջազգային

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը համաձայնեցվում են. Զախարովա

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը համաձայնեցվում են. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հետ կապված։  Ըստ Զախարովայի՝ համաձայնեցվում են «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման օրն ու վայրը։ 

«Մենք կարծում ենք, որ միջոցառումը կազմակերպող երկիրը պետք է տեղեկատվություն տրամադրի այս մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը ենթադրող այս ձևաչափի մասին վերջին շրջանում ակտիվորեն խոսում են և՛ Անկարան, և՛ Մոսկվան, և՛ Իրանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական