Միջազգային

Հնդկաստանում ջրհեղեղից մահացածների թիվը հասել է 89-ի

Հնդկաստանում ջրհեղեղից մահացածների թիվը հասել է 89-ի

Հնդկաստանի Ասսամի նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի. հայտնում է India TV հեռուստաալիքը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը։

Տարերքի հետևանքով մինչ այժմ նահանգի 32 շրջաններում տուժել է ավելի քան 5,5 մլն մարդ։

Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք արդեն ավելի քան երկու շաբաթ է չեն դադարում: Առատ տեղումների պատճառով Բրահմապուտրա ու Բարաք գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով նահանգի մեծ մասը

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական