Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում բարեկամ երկրների հետ՝ նավթի գնի մաքսիմում սահմանելու համար, որպեսզի կրճատի Ռուսաստանի նավթային եկամուտները և կանխի համաշխարհային տնտեսության համար բացասական հետևանքները։ Այդ մասին երկուշաբթի՝ հունիսի 20-ի երեկոյան, Կանադա կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
Խոսքը գնում է գնային շեմ սահմանելու մասին, որը միանգամից մի քանի արդյունքի կհասցնի՝ կավելացնի Արևմուտքի պատժամիջոցները ռուսական էներգակիրների դեմ և կնվազեցնի ռուսական նավթի գինը՝ դրանով իսկ նվազեցնելով Ռուսաստանի կառավարության եկամուտները և, միաժամանակ, ավելացնելով նավթի ծավալը համաշխարհային շուկայում։