Միջազգային

«Բայդենի գործողությունները կարող են հանգեցնել համաշխարհային պատերազմի». Թրամփ

«Բայդենի գործողությունները կարող են հանգեցնել համաշխարհային պատերազմի». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գործողությունները կարող են հանգեցնել համաշխարհային պատերազմի։

«Մեր երկիրը մեծ խնդիրներ ունի: Եվ մենք լուրջ վտանգի առաջ ենք այն ամենի պատճառով, ինչ կատարվում է Ուկրաինայում: ԱՄՆ վարչակազմի գործելակերպը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի: Խենթություն է, թե ինչ են անում նրանք»,- ասել է Թրամփը։

Թրամփը հավելել է, որ իրավիճակը երկրում ձախողվում է՝  հիշեցնելով Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման և գնաճի հետ կապված իրավիճակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական