Միջազգային

Իսրայելը և ԱՄՆ-ն ստեղծել են մերձավորարևելյան ՀՕՊ դաշինք

Իսրայելը և ԱՄՆ-ն ստեղծել են մերձավորարևելյան ՀՕՊ դաշինք

Իսրայելը և Միացյալ Նահանգները ստեղծել են Մերձավոր Արևելքի ՀՕՊ դաշինք։ Այս մասին, ըստ  Reuters-ի, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։ 

Նախարարը մանրամասնել է, որ դաշինքը Իսրայելին թույլ կտա հարաբերություններ հաստատել տարածաշրջանի այլ երկրների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, ինչպես նաև՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի այլ երկրների հետ։ Բացի այդ, դաշինքի անդամները կփոխանակեն տվյալներ ՀՕՊ համակարգերից, սակայն համակարգերը տարբեր կլինեն յուրաքանչյուր երկրի համար։

Գանցի խոսքով՝ նոր դաշինքն արդեն խափանել է Իրանի մի քանի հարձակում և կարող է ամրապնդվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայել կատարած այցից հետո:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական