Այսօր Մինսկում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ԵԱՏՄ հնգյակի կառավարությունների ղեկավարները կքննարկեն արդյունաբերության առաջնային ու բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հանձնաժողովի ստեղծումը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը:
Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն արդեն առաջարկել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստն անցկացնել հուլիսի 15-16-ը Վիտեբսկում և հրավիրել է երկրների ներկայացուցիչներին Սլավյանսկի բազարի բացմանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել էին Բելառուս՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։