Միջազգային

Նեպալում ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել

Նեպալում ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել

Նեպալի ոստիկանությունը մայրաքաղաք Կատմանդուում վառելիքի գների աճի դեմ բողոքող ուսանողական ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։ 

Nepal Oil Corporation պետական ​​նավթային ընկերությունը երկուշաբթի բարձրացրել է բենզինի և դիզելային վառելիքի գինը համապատասխանաբար 12 և 16 տոկոսով, ինչը մտավախություն է առաջացրել գների էլ ավելի մեծ աճի կապակցությամբ:

Նեպալի գլխավոր ընդդիմադիր Կոմունիստական ​​կուսակցության ուսանողական թևի՝ Համանեպալյան ազգային ազատ ուսանողական միության մոտ 100 ցուցարարներ բախվել էին ոստիկանության հետ, երբ նրանց խանգարել էին հանրահավաք անցկացնել Կատմանդուում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական