Այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 20։00-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունենում «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքը՝ «Ամոթ է» («սիրցխվիլիա») քաղաքացիական շարժման նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը արգելափակված է, տեղում են ոստիկանները։ Հավաքվածները ծածանում են Եվրոպայի և Վրաստանի դրոշները։ Հանրահավաքին մասնակցում են քաղաքական կուսակցություններ, քաղհասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
Հանրահավաքի ընթացքում մի շարք հայտարարություններ են արվել: Մասնավորապես՝ մասնակիցները հայտարարել են, որ ամեն շաբաթ հավաքվելու են՝ hաջակցություն ԵՄ ադնամակցության: Ներկաները «ապաօլիգարխացում», «առանց Բիձինա» և այլ գրառումներով պահանջում են կառավարության հրաժարականը: