Միջազգային

Ադրբեջանը 2022թ. պաշտպանության վրա կծախսի 2,6 միլիարդ դոլար

Ադրբեջանը 2022թ. պաշտպանության վրա կծախսի 2,6 միլիարդ դոլար

Ադրբեջանը 2022 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության վրա կծախսի 2,6 միլիարդ դոլար։ Ադրբեջանը նույնքան ծախսել է 2021 թվականին, որը 2,2 միլիարդ դոլարով ավելի էր, քան 2020-ի ծախսը։ 2021 թվականի ցուցանիշը կազմել է երկրի ՀՆԱ-ի 5,3%-ը, ինչը հինգերորդ ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցում:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն առաջիկա տարիներին կշարունակի աճել։ Մինչև 2025 թվականը պաշտպանական ծախսերը կհասնեն գրեթե 2,8 միլիարդ դոլարի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական